ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
23.12.2016 | 01:47

...թե Գյումրի քաղաքի «Տեքստիլ» թաղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գրասենյակ է բացել, հրավիրում է տարեց մարդկանց, գրանցում է նրանց տվյալները, խոստանալով «հեչ մի բան»՝ 2017-ին ԽՍՀՄ խնայբանկում նրանց ունեցած ավանդները վերադարձնել մեկը մեկին։

Քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները ճարահատյալ կուլ են տալիս վերածննդական այս քաղցր հաբերը, հաճախ վերջին դրամները ծախսելով հասնում են ՀՎԿ-ի նորաբաց այս գրասենյակը, ցուցակագրվում են և հույսով-հավատով վերադառնում իրենց տները։ Հարկ է նշել, որ «Հայկական վերածնունդը» իր գրասենյակը բացել է նախկին սուպերմարկետի տարածքում և լայնածավալ գովազդում է իր այս նոր առաքելությունը տեղական «Շանթ» և «Ցայգ» հեռուստաալիքներով։ Ամբողջ հարցն այն է, որ ցուցակագրվող բնակչությանն առաջարկվում է խնդրի լուծման միակ տարբերակը, այն է՝ անհրաժեշտ է ընտրել ՀՎԿ-ին, և վերջինս, իշխանության գալով, ավանդները կվերադարձնի իրենց օրինական տերերին։

Դիտվել է՝ 6983

Մեկնաբանություններ